Ամիր Աբդոլլահյան. Իրանը շարունակելու է աջակցել Պաղեստինի դիմադրությանը

Armenian Radio 0 views
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման՝ «Համաս»-ի քաղբյուրոյի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է Իրանի աջակցությունը Պաղեստինի ժողովրդի օրինական պաշտպանությանը և սիոնիստների դեմ դիմադրությանը:

Իսմայիլ Հանիեն երեքշաբթի օրը Դոհայում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։

Հանդիպման ընթացքում, անդրադառնալով Պաղեստինի խնդրին, որն առաջացել է Արևմտյան Ասիայի սրտում, Արևմուտքի կողմից հովանավորվող Սիոնիստական մանկասպան ռեժիմի կողմից, Ամիր Աբդոլլահյանը դատապարտել է սիոնիստ օկուպանտների դաժան հանցագործությունները՝ Երուսաղեմի, Ալ-Աղսա մզկիթի, Գազայի և Պաղեստինի գրավյալ տարածքների  ժողովրդի ու սրբավայրերի դեմ։

Աբդուլլահյանն ընդգծել է, որ Իրանը շարունակելու է աջակցել Պաղեստինի ժողովրդի օրինական պաշտպանությանը և դիմադրությանը՝ սիոնսիտ բռնազավթիչների նկատմամբ:

Add Comments