ԶԼՄ-ները հաղորդում են, որ Եմենի բանակը և ժողովրդական կոմիտեները հարձակումներ են իրականացրել Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի դեմ:
Al-Masira ցանցը հաղորդել է, որ Եմենի բանակը և ժողովրդական կոմիտեները երկուշաբթի առավոտյան թիրախավորել են Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի մի շարք տարածքներ, և Եմենի զինված ուժերը առաջիկա ժամերին հանդես կգան կարևոր հայտարարությամբ։
Ցանցը հաղորդել է, որ Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի դեմ իրականացվել է լայնածավալ հարձակում:
Ժամեր առաջ Saberin News թելեգրամյան ալիքը հաղորդել էր ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում տեղի ունեցած չորս պայթյունի մասին:
Ըստ այդ հաղորդման՝ Աբու Դաբիում միացել է շչակը և ակտիվացել է հակաօդային պաշտպանության համակարգը։ Որոշ ԶԼՄ-ներ հաղորդել են, որ Աբու Դաբին հարձակման է ենթարկվել ԱԹՍ-ներով ու հրթիռներով: