Պարսից ծոցում առգրավվել է 550 հազար լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող արտասահմանյան նավ

Armenian Radio 4 views
Իրանի Հորմոզգան նահանգի անվտանգության ծառայության ղեկավարը հայտնել է, որ Պարսից ծոցում առգրավվել է 550 հազար լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող արտասահմանյան նավ:

Մոջթաբա Ղահրեմանին ասել է, որ նավի անձնակազմի յոթ անդամները կալանավորված են  և գործով հետաքննությունն ընթացքի մեջ է: 

Նա նշել է, որ ԻԻՀ օպերատիվ ուժերը և ռազմածովային նավերը արտասահմանյան նավն ուղեկցել են նավահանգիստ և հանձնել անվտանգության մարմիններին:

Ընդգծելով, որ Իրանի անվտանգության կառույցները շարունակում են վառելիքի մաքսանենգության դեմ պայքարը,  Ղահրեմանին հավելել է, որ Պարսից ծոցի ափերը և մերձակա ջրերը երբեք անվտանգ վայր չեն լինելու մաքսանեգների համար: 

Add Comments