Զուրխանեն Իրանի ավանդական մարզաձևերից է և ճանաչված է ամբողջ աշխարհում

Armenian Radio 4 views
Մայիսի 18-ին Իրանում նշվում է փահլևանների և զուրխանեի օրը: Ավանդական մարզաձևի այս տեսակն ունի հնագույն պատմություն և խորհրդանշում է ուժի ու խիզախության կապը:

Զուրխանեն մարզիկների խոնարհության ու համեստության խորհրդանիշն է: Զուրխաների ժամանակ, բացի մարմնի ու հոգին կերտելուց, փահլևաններն իրենց հոգին ազատում են դժվարություններից: 

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում կան մեթ թվով զուրխանեի երկրպագուներ, որոնք պահպանում են այս ավանդական մարզաձևը:

Թավրիզում զուրխաների մարզիչ և նախկին մարզիկ Ասղար Սեֆիդին, IranPress-ի հետ զրույցում ասել է, որ զուրխանեն միակ մարզաձևն է, որն արտահանվում է Իրանից, և իր ֆիզիկական ու մտավոր կապի պատճառով, ամենաամբողջական սպորտաձևն է:

Զուրխաների մարզումների ժամանակ հնչում է կենդանի երաժշտություն, ինչն ավելի գրավիչ է դարձնում այս մարզաձևը:

Զուրխանեի չեմպիոններից  Մոհամմադ Ջադիրին IranPress-ին ասել է, որ այս հնագույն մարզաձևի հոգևոր կողմի պատճառով, այն տարբերվում է մյուս մարզաձևերից:

Add Comments