Շիրազի ցուցահանդեսում ցուցադրված են գիտահենք տնտեսության շնորհիվ պատժամիջոցների հաղթահարման արդյունքները

Armenian Radio 1 views
Շիրազի միջազգային ցուցահանդեսային համալիրում, տարբեր ընկերությունների մասնակցությամբ, ընթանում է «Իրանի գիտելիքահենք արտադրությունը» խորագրով ցուցահանդեսը:

Ցուցահանդեսում ներկայացված են նավթաքիմիական, նավթի և գազի, սննդի, գյուղատնտեսության, բժշկական և այլ ոլորտներում իրանական գիտելիաքահենք ընկերությունների ձեռքբերումներն ու հնարավորոթյունները:

 

Ցուցահանդեսը բացվել է հունիսի 21-ին և կտևի մինչև հուինիսի 24-ը:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իրանական 1401 թվականն անվանել է «Արտադրության, գիտելիքի վրա հիմնված և աշխատատեղրի բացման տարի»:

 

Ցուցահանդեսին ներկա ընկերություններրից մեկն ավելի քան 40 հազար արտադրանք ունի ավիատիեզերական, նավթի, գազի և նավթաքիմիական, սննդի արդյունաբերության, դեղագործական-բժշկական արդյունաբերության և էլեկտրակայանների ոլորտներում:

 

Գիտելիքահենք  ընկերությունն իր հետազոտական ​​ստորաբաժանման օգնությամբ կարողացել է առաջին անգամ հակադարձ ճարտարագիտության միջոցով արտադրել Իրանի տարբեր ոլորտներում մեծ պահանջարկ ունեցող բարդ պահեստամասեր:

Գիտելիքահենք մեկ այլ իրանական ընկերություն վերջին երեք տարիներին կարողացել է տեղայնացնել և արտադրել պատժամիջոցների ենթարկված ավելի քան 30 ապրանքներ, որոնք կիրառվում են նավթի և գազի, նավթաքիմիական, պարարտանյութերի և ռազմական արդյունաբերության ոլորտներում:

Add Comments