Ռայիսին ընդգծել է միակողմանիության դեմ պայքարում ՄԱԿ-ի լուրջ դերակատարության անհրաժեշտությունը

Armenian Radio 0 views
ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդգծել է միակողմանիության դեմ պայքարում ՄԱԿ-ի լուրջ դերակատարության անհրաժեշտությունը

Նյու Յորք կատարած այցի 5-րդ օրը, հինգշաբթի երեկոյան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ, ընդգծելով կազմակերպության դիրքորոշման կարևորությունը՝  իրենց խնդիրները լուծելու հարցում ազգերի ազատության և օտարերկրացիներին նրանց ներքին գործերին միջամտելու հնարավորություն չտալու հարցում, Այաթոլլահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է.«Միավորված Ազգերի Կազմակերպությունը պետք է  լինի ազգերի կազմակերպություն,  ոչ թե գերտերությունների»: 

Նշելով, որ Իրանը հարևանների դժվար օրերի բարեկամ է և անդրադառնալով Իրանի մարդասիրական քայլերին այդ թվում՝ աֆղանցի փախստականներին հյուրընկալելուն և  ահաբեկչության դեմ պայքարը՝ որպես տարածաշրջանում ու աշխարհում առկա մեծ վտանգ, Ռայիսին ասել է.«ِԴրա փոխարեն,  ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն տարածաշրջան են բերել  պատերազմ, ավերածությունը, օկուպացիա և սպանություն»:

Ընդգծելով հակամարտությունների կարգավորման համար տարածաշրջանային երկխոսություններին Իրանի կողմից ցուցաբերվող աջակցությանը և դիմելով Գուտերեշին Ռաիսին ասել է.«Այս ամբիոնից ճշմարտության ու արդարության գործադրման դեպքում ձեր անունը միշտ կհիշվի այս համաշխարհային կազմակերպության պատմության մեջ»:

Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է.«Միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալը ապակառուցողական ու անհանգստացնող քայլ էր»:

Անտոնիո Գուտերեշը նշել է, որ ՄԱԿ-ն աջակցում է տարածաշրջանային երկխոսությունների ձևաչափ ստեղծելու Իրանի նախաձեռնությանը   և հաստատել է ԻԻՀ-ի դիրքորոշումները մարդու իրավունքների հարցում, ասելով.«Մարդու իրավունքները չպետք է օգտագործվեն որպես երկրների դեմ պատերազմ սանձազերծելու գործիք»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր դժգոհությունն է հայտնել Իրանի դեմ պատժամիջոցների շարունակվելու կապակցությամբ՝ հատկապես կորոնավիրուսի համաճարակի պայմաններում: Նա ասել է.«Իրանն ունի հին քաղաքակրթություն և այսօրվա աշխարհի անփոխարինելի և անհերքելի մասն է, և Իսլամական Հանրապետության նկատառումները Եմենի, Իրաքի, Սիրիայի, Լիբանանի և Աֆղանստանի խնդիրները իրենց ժողովրդի կողմից լուծելու վերաբերյալ հիմնավոր են և խելամիտ»:

Add Comments