Իրանի ֆուտբոլի հավաքականը հաղթանակ է տարել Ուրուգվայի հավաքականի նկատմամբ

Armenian Radio 0 views
Իրանի և Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականների նախապատրաստական ​​հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ Իրանի:

Կատարի առաջնությանն ընդառաջ,  ֆուտբոլի Իրանի և Ուրուգվայի ազգային հավաքականները ուրբաթ օրը հանդիպել են  Ավստրիայի Սենտ Պաուլտեն քաղաքի NV Arena մարզադաշտում:

Հնդիպման միակ գոլը 79-րդ րոպեին խփել է Մեհդի Թարեմին։

Սա Ուրուգվայի առաջին պարտությունն էր գլխավոր մարզիչ Դիեգո Ալոնսոյի օրոք: Նրա գլխավորությամբ, վերջին յոթ խաղերում, Ուրգվայի հավաքականը գրանցել է  վեց հաղթանակ և մեկ ոչ-ոքի:

Երեքշաբթի օրն Իրանի հավաքականն իր երկրորդ նախապատրաստական հանդիպումը կունենա Սենեգալի հավաքականի հետ:

Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը կանցկացվի Կատարում՝ սույն թվականի  նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։

Add Comments