Ռայիսի. Թշնամիները փորձել են թույլ չտալ, որպեսզի Իրանի ժողովրդի ձայնը լսելի լինի

Armenian Radio 1 views
ԻԻՀ նախագահն ասել է. «Թշնամիները ջանք չեն խնայել, որպեսզի Նյու Յորք կատարած իմ այցի ժամանակ Իրանի ազգի ձայնը չլսվի»։

Ուրբաթ օրը, նյու Յորք կատարած այցից վերադառնալուց հետո կայացած մամուլի ասուլիսում, Էբրահիմ Ռայիսին ասել է. «Թշնամիները  փորձեցին թույլ չտալ, որպեսզի Իրանի ժողովրդի ձայնը  լսվի Նյու Յորք կատարած իմ այցի ժամանակ: Սակայն այդ ձայնը բոլոր պատժամիջոցները չեղարկելու ձայնն է, Ղասեմ Սոլեյմանիի նման նահատակների և բռնությունից խուսափելու ձայնն է, մարդկանց նկատմամբ երկակի վերաբերմունքի դրսևորման ձայնն է և ես կարծում եմ, որ թշնամիները չեն հասել իրենց նպատակին»:

Անդրադառնալով երկրում վերջին անկարգությունները դատապարտող ժողովրդական երթին, Ռայիսին ասել է. «Ժողովրդի խանդավառ ներկայությունը և այն մեծությունն ու հեղինակությունը, որ այդ ժողովուրդն այսօր կերտեց իր ներկայությամբ, տապալեց թշնամիների ծրագրերը»։

Անդրադառնալով Նյու Յորքում կայացած իր հանդիպումներին՝ Ռայիսին ասել է. «ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում հնարավորություն ընձեռվեց ներկայացնելու ԻԻՀ  տեսակետները: Հանդիպումների ժամանակ ես ընդգծել եմ ահաբեկչության, մարդու իրավունքների, միջուկային հարցերում միակողմանիությունից և երկակի ստանդարտներից խուսափելու անհրաժեշտությունը և բողոքել Արևմուտքի երկակի քաղաքականությունների դեմ»:

Անդրադառնալով Իրանի հետ համագործակցելու տարբեր երկրների պատրաստակամությանը, Ռայիսին հավելել է. «Ցանկություն կա ընդլայնել տարածաշրջանում և աշխարհում Իրանի հետ  քաղաքական և տնտեսական համագործակցությունը և այսօր  բոլորն ընդգծում են տարածաշրջանի և աշխարհի խնդիրների լուծման հարցում Իարնի դերակատարությունը»:

ԻԻՀ նախագահը հայտարարել է.«Այսօր Իրանը կարևոր դիրք ունի   տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում»:

Add Comments