ԻԻՀ ՊՆ-ն հայտարարել է. «Շաբաթ երեկոյան, 23:30-ի սահմաններում, Սպահանի ՊՆ արհեստանոցային համալիրներից մեկը հարձակման է ենթարկվել փոքր ԱԹՍ-ներով, որոնցից մեկը խոցվել է համալիրի հակաօդային պաշտպանության կողմից, մյուս երկուսը հայտնվել են ՀՕՊ թակարդներում ու պայթել։
Հարձակման հետևանքով զոհեր չկան, թեթևակի վնասվել է արտադրամասի տանիքը, սակայն համալիրի աշխատանքը չի խափանվել:
Զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարությունը վստահեցնում է իսլամական Իրանի պատվավոր ժողովրդին, որ հզորություն, ուժ և անվտանգություն արտադրելու մեր կենտրոնների աշխատանքը շարունակվելու է նույն տեմպով և նման հարձակումները չեն խոչըդնոտելու երկրի առաջընթացին»: