The Wall Street Journal-ը գրել է, որ հերքելով ԱՄՆ-ի մասնակցությունը շաբաթ երեկոյան Սպահանում ԻԻՀ ՊՆ արհեստանոցներից մեկի վրա անօդաչու թռչող սարքով իրականացված ձախողված հարձակմանն ամերիկացի պաշտոնյաներն Իսրայելին են ներկայացրել որպես գործողության պատասխանատու:
Կայքը գրում է. «Սա Նեթանյահուի ծայրահեղ կառավարության աշխատանքի ընթացքում Իսրայելի առաջին ռազմական գործողությունն է Իրանի դեմ»:
Վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, թերթը գրում է, որ հարձակման նպատակն Իրանի միջուկային և ռազմական ծրագրերի սահմանափակումն ու զսպումն է։ Սիոնիստական ռեժիմը դեռևս չի մեկնաբանել հարձակումը:
Իրանի ԶՈՒ պաշտպանության և աջակցության նախարարությունը հայտարարել է, որ շաբաթ երեկոյան Սպահանի պաշտպանության նախարարության արհեստանոցային համալիրներից մեկը անհաջող հարձակման է ենթարկվել փոքր ԱԹՍ-ներով, որոնցից մեկը խոցվել է համալիրի հակաօդային պաշտպանության կողմից, իսկ մյուս երկուսը պայթել են՝ հայտնվելով պաշտպանական թակարդների մեջ:
Թեև հարձակման վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել, սակայն պետք է նշել, որ Իրանի ռազմական և միջուկային օբյեկտների դեմ նման հարձակումներ եղել են նաև նախկինում։ Նման հարձակումների և դիվերսիոն գործողությունների միջոցով թշնամիները փորձել են կանխել ԻԻՀ առաջընթացը պաշտպանական և միջուկային արդյունաբերության ոլորտում և ստիպել զիջումների գնալ և նահանջել իր պաշտպանական քաղաքականությունից։