Ցավակցություն շիաների 8-րդ առաջնորդ իմամ Ռեզայի նահատակության տարելիցի կապակցությամբ

Armenian Radio 0 views
Իսլամական Իրանը սգում է շիաների 8-րդ առաջնորդ իմամ Ռեզայի նահատակության տարելիցը:

Հոկտեմբերի 29-ը իմամ Ռեզայի նահատակության տարելիցի օրն է:

Իմամ Ռեզայի  օրոք  մարդկանց սերը դեպի Մուհամմադ մարգարեի ընտանիքը հասավ բարձրակետին: Իմամ Ռեզան անչափ սիրված ու հարգված էր ժողովրդի  կողմից: Աբբասյանների Մաամուն խալիֆան, դավեր նյութելով, թունավորեց Իմամ Ռեզային: Իմամ Ռեզան նահատակվեց 55 տարեկան հասակում:

Իմամ Ռեզայի երկրպագուները այս օրն այցելում են սրբավայրեր՝ այդ թվում Մաշհադ քաղաքում գտնվող Իմամ Ռեզայի սրբավայր դամբարանը և սգում են նրա նահատակության տարելիցը:

Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպությունն իմամ Ռեզայի նահատակության տարելիցի կապակցությամբ ցավակցություն է հայտնում աշխարհի բոլոր մուսուլմաններին:

Add Comments