Վաշինգտոնում Թրամփի կողմնակիցները բախվել են հակառասիստ բողոքարարների հետ

Armenian Radio 0 views
Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահի կողմնակիցների ցույցի ընթացքում, բախումներ են գրանցվել հակառասիստ բողոքարարների հետ:

Նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները երթով շարժվել են դեպի Վաշինգտոնում գտնվող Գերագույն դատարանի շենք: Մի քանի հազար հոգանոց հավաքի  մասնակիցները վանկարկել են  «Վերջ ընտրությունների գողությունը»: 

Բողոքի ցույցերին մասնակցել են նաև ծայրահեղ աջակողմյան խմբեր, ինչպիսիք են «Հպարտ տղաները», որոնք հիմնականում զինված են:

Ցուցարարները բախվել են սևազգեստ այլ խմբի հետ, ովքեր բողոքում էին Թրամփի դեմ: Ոստիկանությունը միջամտել է՝ կանխելու բռնությունները:

Վաշինգտոնում տեղի ունեցած ցույցից հետո, Թրամփը Թվիթերում գրել է, որ ԱՄՆ-ի ընտրական համակարգը կոռումպացված է:

Սպիտակ տան խոսնակ Քելի Մաքքոնելը հայտարարել է որ ԱՄՆ նախագահի ավելի քան մեկ միլիոն կողմնակիցներ գտնվում են Վաշինգտոնում:

Լրատվական գործակալությունների հեռարձակած պատկերներում երևում է, որ Թրամփի կողմնակիցների թիվը հասնում է մի քանի հազարի:

Add Comments