Թել Ավիվում և Գազայի մոտակայքում գտնվող սիոնիստաբնակ տարածքներում պայթյունի ձայներ են լսվել

Armenian Radio 1 views
Լրատվական աղբյուրները հաղորդել են, որ պայթյունի ձայներ են լսվել Թել Ավիվում և Գազայի մոտակայքում գտնվող սիոնիստաբնակ տարածքներում:

Պաղեստինի «Շահաբ» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ  Թել Ավիվի Բաթ Յամ ավանում առնվազն մի հրթիռ է կործանվել: Թել Ավիվի Ղան Յաբնա թաղամասի մոտակա փողոցներից մեկում ևս հրթիռի մնացորդներ կան:

Հաղորդման համաձայն, Աշկելոն, Պալմախիմ և Էշդուդ սիոնիստաբնակ  քաղաքատիպ ավաններում միացել են օդային տագնապի ազդանշանները:

Սիոնիստական լրատվամիջոցները հաղորդել են, որ «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը ոչնչացրել է արձակված հրթիռներից մի քանիսը:

Add Comments