Շամխանի. Իրաքի ժողովրդի կամքին և անվտանգության ապահովմանն աջակցելը Իրանի անփոփոխ քաղաքականությունն է

Armenian Radio 1 views
Ընդգծելով, որ Իրաքի ժողովրդի կամքին և անվտանգության ապահոմանն աջակցելը Թեհրանի անփոփոխ քաղաքականությունն է, ԻԻՀ անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ պաշտպանության և անվտանգության ոլորտում Իրանի և Իրաքի համագործակցությունն ապահովում է տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը:

Իրանի ազգային գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին կիրակի օրը Թեհրանում հանդիպել է Իրաքի պաշտպանության նախարար Ջումա Անադ Սադունին: Հանդիպման ընթացքում, Շամխանին  անդրադարձել է պաշտպանական և անվտանգության ոլորտում և ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների միջև արդյունավետ համագործակցությանը:  Խոսելով  ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Իրաքին Իրանի ցուցաբերած աջակցության մասին, Շամխանին հավելել է, որ այդ համագործակցությունն ապահովում է տարածաշրջանի կայունությունը և անվտանգությունը և պետք է ընդլայնվի ու կանոնակարգվի:

Շամխանին նշել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության   նպատակներից մեկը տարածաշրջանի երկրների միջև տարաձայնություններ և հակասություններ ստեղծելն է: Նա ընդգծել է տարածաշրջանի բոլոր երկրների զգոնության անհրաժեշտությունը:

Ըստ Շամխանիի, տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու նախապայմաններցի մեկն ԱՄՆ զորուժի լիարժեք դուրսբերումն է տարածաշրջանից:

Հանդիպումից հետո Իրաքի Պաշտպանության նախարար Ջումա Անադ Սադուն բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունն  Իրաքին ՝ ահաբեկչությունը դեմ պայքարում և ընդգծել Իրան-Իրաք հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտությունը, հատկապես ռազմական և անվտանգության ոլորտներում:

Add Comments