Գեներալ-մայոր Բաղերի․ «Իրան-Իրաք պաշտպանական համագործակցությունը կնպաստի անվտանգության հաստատմանը»

Armenian Radio 0 views
Նշելով, որ ամերիկացիները ձգտում են ահաբեկիչներին տարածել տարածաշրջանում, Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասել է.«Թեհրանի և Բաղդադի պաշտպանական համագործակցությունը կնպաստի Իրաքի անվտանգությանը»:

Կիրակի օրը, Թեհրանում Իրաքի պաշտպանության նախարարի հետ հանդիպման շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով երկու երկրների միջև առկա հարաբերություններին և պատմական ընդհանրություններին, Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին ասել է, որ Իրանն ու Իրաքը պատրաստել են  համագործակցության մասին փաստաթուղթ, որի մշակումը գտնվում է  վերջին փուլում և նախատեսվումէ  առաջիկայում այն ստորագրել: 

Անդրադառնալով Իրաքի պաշտպանության նախարարի հետ իր հանդիպմանը ՝ գեներալ Բաղերին հավելել է, որ հանդիպման նպատակը երկու երկրներում անվտանգությանանվտանգության ամրապնդումն ու խորացումն է:

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասել է, որ ԻԼԻՊ-ին դիմակայելու համար Իրանի իսլամական հանրապետության խորհրդականները միացան իրաքցի մարտիկներին, և  Իրանն այս ճանապարհին տվեց նահատակներ, այդ թվում՝ ԻՀՊԿ  Ղոդս ստորաբաժանման լեգենդար գեներալ  Ղասեմ Սոլեյմանին:

Add Comments