Պուտին. Ես ինքս եմ գրել Լեռնային Ղարաբաղի զինադադարի մասին համաձայնագրի տեքստը

Armenian Radio 2 views
Երեկ համացանցում տարածվեց տեսանյութ, որում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասում է, որ անհրաժեշտություն չի տեսնում կարդալ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս կայացած Լեռնային Ղարաբաղի պատերազմի դադարեցման վերաբերյալ պայմանագրի տեքստը, քանի որ այն գրել է ինքը:

Հայաստանի ու Ադրբեջանի արևմտամետ ուժերը դատապարտել են Պուտինի խոսքերը, դրանք համարելով վիրավորանք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին: Միևնույն ժամանակ, նույն երկրների ռուսամետ ուժերը նույնպես Պուտինի հայտարարությունը համարում են վիրավորանք Փաշինյանի և Ալիևի հասցեին, սակայն ողջունել են այն:  

Հարկ է նշել, որ այս համաձայնագրի ստորագրումցի հետո, Հայաստանում և Ադրբեջանում բողոքի ալիքներ են բարձրացել:  Բողոքողները պնդում են, որ իրենց երկրի ազգային շահերը հաշվի չեն առնվել:

Add Comments