Էրդողանն այցելել է Կիպրոսի թուրքական հատված ՝ «երկու կառավարություն» վիճահարույց ծրագրով

Armenian Radio 0 views
Հյուսիսային Կիպրոսի նախկին վարչապետ և Թուրքիայի մերձավոր դաշնակից Արսին Թաթարի՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակից հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարածաշրջան «աղմկահարույց» այցի ընթացքում կոչ է արել Կիպրոսում ստեղծել «երկու անկախ պետություններ»:

Կիպրոս կղզում երկու անկախ պետություններ  ձևավորելու Էրդողանի ծրագիրն արժանացել է Կիպրոսի  հունական հատվածի բացասական արձագանքին, իսկ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը Էրդողանի հայտարարությունը համարել է «նոր գայթակղություն»:

1974-ին, հույն զինված ուժերի կողմից հրահրված հեղաշրջման ժամանակ, թուրքական զորքերը մտան Հյուսիսային Կիպրոս, և Կիպրոսը բաժանվեց հյուսիսային (թուրքական) և հարավային (հունական) շրջանների: Վերջին տասնամյակների ընթացքում այս հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները ձախողվել են:

Միջազգային հանրության շրջանում միայն Թուրքիան է ճանաչել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Հանրապետությունը, և Արսին Թաթարի նախընտրական կարգախոսներից մեկը՝ հարավային Կիպրոսին վերամիավորվելու և դաշնային կառավարություն ստեղծելու փոխարեն, երկու անկախ պետությունների ստեղծումն էր:

Add Comments