Հազարավոր ամերիկացիներ հերթ են կանգնել՝ անվճար սնունդ ստանալու համար

Armenian Radio 1 views
Կորոնավիրուսի բռնկման և ԱՄՆ-ի տնտեսության վրա դրա կործանարար ազդեցության պատճառով, երկրում երկար հերթեր են գոյացել՝ անվճար սնունդ ստանալու համար:

Հազարավոր մեքենաներ հերթ են կանգնել Դալլասում սննդի օգնության բաշխման կենտրոնից անվճար սնունդ ստանալու համար, հայտնում է CNN- ը:

Միլիոնավոր ամերիկացիներ ֆինանսական խնդիրներ ունեն, մինչդեռ Կոնգրեսի կողմից աջակցության ծրագրի փաթեթը դեռ չի հաստատվել:

Թրամփն ու դեմոկրատները դեռևս համաձայնության չեն եկել այս հարցի շուրջ:

Միացյալ Նահանգները շարունակում է  աշխարհում առաջին տեղը զբաղեցնել կորոնավիրուսով վարակվածության ու մահացության թվերով:

Add Comments