Ամերիկացի զորայինները շարունակում են թալանել Սիրիայի նավթը

Armenian Radio 0 views
Շարունակելով Սիրիայի նավթի թալանման գործը, ամերիկացի զորայինները 120 տանկեր նավթ են դուրս բերել այս երկրից:

Սիրիայի Ալ-Վաթան օրաթերթի հաղորդմամբ, երեքշաբթի օրը Սիրիայի տեղական աղբյուրները հայտարարել են. «ԱՄՆ-ի օկուպանտ ուժերը Իրաքի ու Սիրիայի  Համզե Բեյգ սահմանային անցակետից 70 տանկեր նավթ են դուրս բերել»:

Այս աղբյուրները հավելել են, որ 50 տանկերներից կազմված մի այլ շարասյուն Ալ-Հասաքա նահանգի  Ռամիլան ավանից դուրս է եկել երկրից ու  Ալ-Վալիդ անօրինական անցակետից մտել է Իրաքի տարածք:

ԱՄՆ-ի զորայինները և Սիրիայի դեմոկրատական ուժեր կոչվող քուրդ աշխարհազորայինները անօրինական ներկայություն ունեն Սիրիայի հյուսիսային ու հյուսիս-արևելյան շրջաններում: Նրանք թալանում են այս երկրի բնական պաշարները, հատկապես նավթային պաշարները:

Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ վերջ է տալու օկուպանտների ներկայությանը:

Add Comments