Մեկնաբանություն - Թրամփի վարչակազմի վերջին «ծառայությունները» Սիոնսիտական ռեժիմին

Armenian Radio 1 views
Դոնալդ Թրամփի կառավարման տարիներին ԱՄՆ-ն աննախադեպ դիրքորոշումներ է որդեգրել ու քայլեր է ձեռնարկել հօգուտ Սիոնիստական ​​ռեժիմի: Հաշվի առնելով նախագահական վերջին ընտրություններում Դոնալդ Թրամփի պարտությունը, նրա վարչակազմն այժմ այլ քայլեր է ձեռնարկում Իսրայելին ծառայելու և ԱՄՆ-ում սիոնիստական ​​լոբբիիի ուշադրությունը գրավելու համար:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որը չորեքշաբթի օրվանից գտնվում է օկուպացված Պաղեստինում, հինգշաբթի Բենյամին Նեթանյահուին և ռեժկիմի այլ պաշտոնյաների համար «հաճելի քայլ» է արել: 

«Ես այստեղ եմ, որպեսզի վերահաստատեմ Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: Նախագահ Թրամփը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը տարածաշրջանի նկատմամբ», - ասել է Պոմպեոն: Հարկ է նշել, որ նա ԱՄՆ առաջին պետքարտուղարն է, ով այցելել է գրավյալ Գոլանի բարձունքներ:

Պետքարտուղար պոմպեոն անօրինականորեն այցելել է Հորդանան գետի ափին Ալ-Բիրեի մոտակայքում գտնվող Փասագուտ սիոնիստաբնակ  ​​ավան, որտեղ հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է Արևմտյան ափին արտադրված ապրանքներն ընդունել որպես իսրայելական արտադրանք:

2019-ի մարտին, Սիոնիստական ​​ռեժիմին իր հավատարմությունը ցուցադրելու նպատակով,  Թրամփը ճանաչեց գրավյալ սիրիական Գոլանի նկատմամբ իսրայելի ինքնիշխանության իրավունքը:

Փաստորեն, Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության կարևորագույն կետերից մեկն Իսրայելին անվերապահ աջակցություն ցուցաբերելն ու այնպիսի քայլերի   իրականացումն է, որոնք ԱՄՆ նախորդ նախագահները հրաժարվել են կատարել: Դրանցից ամենակարևորներից էին Երուսաղեմը որպես ռեժիմի մայրաքաղաք ճանաչել, Գոլանի բռնակցումը գրավյալ Պաղեստինին, «Դարի գործարք» նախագծի ներկայացումը, որն աննախադեպ օգուտներ և արտոնություններ է ընձեռում Սիոնիստական ​​ռեժիմին և պաղեստինցիներին զրկում  իրավունքներից, և վերջապես համաձայնությունը Արևմտյան ափի բռնակցմանը:

Իհարկե, օկուպացված Պաղեստին կատարած այցի ժամանակ Պոմպեոն սիոնիստներին մատուցեց նաև մեկ այլ նվեր՝ ճանաչելով Արևմտյան ափի Սիոնիստական ավանների օրինականությունը  և այնտեղ արտադրված ապրանքներն իսրայելական արտադրության համարելը:

Այսպիսով, Թրամփի վարչակազմը գործնականում ընդունել է Հորդանան գետի արևմտյան ափի մի մասի բռնակցումը գրավյալ Պաղեստինին: Միջազգային հանրությունը, ներառյալ Վաշինգտոնի եվրոպացի գործընկերները, հստակորեն հայտարարել են, որ դեմ են Թրամփի վարչակազմի գործողություններին, այդ թվում   Գոլանի բարձունքների բռնակցման ճանաչմանը և Հորդանան գետի արևմտյան ափի որոշ տարածքները Պաղեստինին բռնակցելուն:

Թրամփի վարչակազմը, այս ոլորտում նույնպես որդեգրել է միակողմանի մոտեցում և գործել ՄԱԿ-ի  սկզբունքներին հակառակ: Համաշխարհային ընդդիմությունը Գոլանի բարձունքների և Արևմտյան ափի տարածքների բռնակցման նկատմամբ, ինչի մասին հայտնել են 4 հոգանոց կոմիտեի երեք անդամներ ՄԱԿ-ը, ԵՄ-ն ու Ռուսաստանը, մեծացրել են ճնշումներն Իսրայելի վրա, մեկուսացնելով ոչ միայն այդ ռեժիմին, այլ նաև ԱՄՆ-ին:

Add Comments