Կրակոցներ ԱՄՆ Վիսկոնսին նահանգի առեւտրի կենտրոնում

Armenian Radio 1 views
Ուրբաթ երեկոյան ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են, որ հրաձգություն է տեղի ունեցել Վիսկոնսին նահանգի Ուավատոսա քաղաքի առևտրի կենտրոնում:

Ըստ Ֆարս  լրատվական գործակալության հաղորդման, ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ կրակոցների արդյունքում առնվազն 8 մարդ է վիրավորվել:

ԱՄՆ-ի ոստիկանությունը շրջափակել է առևտրի կենտրոնի փողոցները:

Հարձակվողի կամ անձանց ինքնության, ինչպես նաև միջադեպի դրդապատճառների ու մանրամասների մասին որևէ հայտարարություն դեռևս չի հնչել:

Միացյալ Նահանգները կանգնած է բռնությունների ալիքի, պատանդ վերցնելու և զինված հարձակումների խնդրի առջև:

Իր նախագահության սկզբում Թրամփը հայտարարեց, որ ավարտվել են զենք կրողների  իրավունքների ութը տարի տևած խախտումները, և որ նրանք այժմ իսկական աջակից ունեն Սպիտակ տանը:

Add Comments