ԻԻՀ առաջնորդ. ԱՄՆ-ի վերադարձը ՀԳՀԾ առանց չեղարկելու պատժամիջոցները՝ մեր վնասին է

Armenian Radio 1 views
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, նշելով, որ ՀԳՀԾ-ի պարտավորությունների մեկ այլ մասը կրճատելու մասին խորհրդարանի որոշումը և Իրանի կառավարության գործընթացը, միանգամայն ճիշտ է, ասել է. «Առանց պատժամիջոցների չեղարկման, Միացյալ Նահանգների վերադարձը ՀԳՀԾ կարող է նույնիսկ վնասել մեր երկրին»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, 1978 թ. հունվարի 8-ին Ղոմի ժողովրդի ապստամբության տարելիցի կապակցությամբ հեռուստատեսային ելույթում անդրադառնալով ուրանի 20% հարստացման ծրագրին, ասել է. «Իսլամական Հանրապետությունը չի շտապում և չի պնդում Միացյալ Նահանգների՝ ՀԳՀԾ վերադառնալու վրա, սակայն մեր տրամաբանական պահանջը պատժամիջոցների վերացումն ու մեր ազգի իրավունքների վերականգնումն է, ինչը Միացյալ Նահանգների և  եվրոպացիների պարտականությունն է»:

Նա հավելել է. «Եթե ​​պատժամիջոցները վերացվեն, դա նշանակում է, որ Միացյալ Նահանգների վերադարձը ՀԳՀԾ իմաստավոր է: Իհարկե, վնասների հարցին, որը մեր պահանջներից մեկն է, հետամուտ կլինենք հաջորդ փուլերում, բայց առանց պատժամիջոցների չեղարկման, ԱՄՆ-ի վերադարձը ՀԳՀԾ, կարող է նույնիսկ վնաս հասցնել մեր երկրին»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, անդրադառնալով ԱՄն-ում տիրող խառնաշփոթ իրավիճակին, հավելել է. ընտրական սկանդալը,  կաթվածահար տնտեսությունը, մարդու իրավունքները, որի քողի տակ մի քանի օրը մեկ սպանվումէ մեկ սևամորթ, տասնյակ միլիոնավոր գործազուրկ, սոված և անօթևան ամերիկացիները, ամերիկյան արժեքների  իրականության բացահայտումը, որոնց ծաղրել է աշխարհը և նույնիսկ այդ երկրի բարեկամները, ապացուցում են Միացյալ Նահանգների ծանր իրավիճակը, ինչը տարօրինակ չէ: Տարօրինակ է, որ ոմանք դեռ ձգտում են դեպի ԱՄՆ»:

Այաթոլլահ Խամենեին նաև շեշտել է տարածաշրջանում Իրանի ներկայության  իմաստն ու տրամաբանությունը, որը կայանում է հարևանների հետ հարբերություններն ամրապնդելու մեջ, հավելելով. «Իսլամական հանրապետության ներկայությունը տարածաշրջանի կայունացման երաշխիքն է և անկայունության վերացումը, ինչպես բոլորը ականատես եղան Սիրիայում և Իրաքում; Հետևաբար, այս ներկայությունը   պետք է շարունակվի»:

Անդրադառնբալով Իրանի պաշտպանական հզորության օրինակներին, ինչպես՝ Իրանի երկնքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցմանը կամ Այն Ալ-Ասադ ռազմաբազայի հրթիռակոծմանն ԻԻՀ առաջնորդը հավելել է. «Այս իրողությունների հիման վրա թշնամին իր հաշվարկներում և որոշումներում պետք է հաշվի առնի Իրանի հզորությունն ու պաշտպանական կարողությունը»:

Այաթոլլահ Խամենեին նաև արգելեց ամերիկյան և բրիտանական պատվաստանյութերի մուտքը երկիր, նշելով. «Եթե ​​ամերիկացիները կարողանային պատվաստանյութեր արտադրել, կորոնավիրուսի սկանդալը չէր առաջանա իրենց երկրում և մեկ օրում չէր մահանա շուրջ 4000 մարդ; Միևնույն ժամանակ, դրանք հիմնականում անվստահելի են, և երբեմն այդ պատվաստանյութերը ստուգվում են այլ ազգերի վրա»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Add Comments