Տեղի է ունեցել Պարսից ծոցի ափին գտնվող ԻՀՊԿ հրթիռային բազայի բացումը

Armenian Radio 4 views
ԻՀՊԿ գերագույն գլխավոր հրամանատարի ներկայությամբ, տեղի է ունեցել Պարսից ծոցի ափին տեղակայված հրթռիային ռազմավարական բազայի բացումը:

Գեներալ Հուսեյն Սալամին ուրբաթ առավոտյան կայացած արարողության ժամանակ հայտարարել է.«Տարածքային ամբողջականության, երկրի անկախության և իսլամական հեղափոխության ձեռքբերումների պաշտպանության մեր ռազմավարությունն ամրապնդվում է»:

Նա հավելել է. «Մեր թշնամիները չեն ընդունում մեր տրամաբանության ուժը, այլ հավատում են միայն իշխանության տրամաբանությանը, ուստի հեգեմոն ուժերի ծրագրերը մեզ պարտադրելը կանխելու համար, մենք չունենք այլ ճանապարհ, քան մե ր պաշտպանական և հարձակողական կանխարգելիչ ուժը հզորացնելը:

Գեներալ-մայոր Սալամի խոսքերով. «Այս համալիրը մեկն է այն մի քանի օբյեկտներից, որտեղ տեղակայված են ԻՀՊԿ ռազմածովային ուժերի ռազմավարական հրթիռները  և հրթիռային կայանները»:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գերագույն գլխավոր հրամանատարը հավելել է. «Հարյուրավոր կիլոմետր  հեռահարությամբ այս հրթիռները  խոցման ճշգրտության և շատ բարձր կործանարար ուժի շնորհիվ, ի վիճակի են  շրջանցել հակառակորդի էլեկտրոնային պատերազմի սարքավորումները»: 

Նրա խոսքերով. «Եթե ամբարտավան  թշնամին մեր դեմ  ուղղված որևէ նպատակ ունենա,  Իրանի քաջ և տաղանդավոր երիտասարդները այն կխեղդեն իր սաղմի մեջ»:

Add Comments