Իրանի հարավային ջրերում անց է կացվել աշխարհազորայինների երրորդ ծովային զորավարժությունը

Armenian Radio 2 views
Պարսից ծոցում առանց թույլտվության Իրանի ջրեր մուտք գործած ԱՄՆ 10 ծովային հետևակայինների ձերբակալության հինգերորդ տարեդարձին ընդառաջ, Իրանի Բուշեհր նահանգի մերձակա Ֆարսի կղզու մոտակայքում, անց է կացվել աշխարհազորայինների երրորդ ծովային զորավարժությունը:

Զորավարժությունը հաջողությամբ անց է կացվել  Պարսից ծոցում և Ֆարսի կղզու շրջակայքում ՝ 700 թեթև և կիսածանր նավերի մասնակցությամբ:

Հեղափոխության պահապանների երկրորդ ծովային շրջանի հրամանատար, բրիգադային գեներալ Ռամազան Զիրռահի խոսքերով, զորավարժությունների ընթացքում, իրանական հարյուրավոր նավեր ցույց են տվել իրենց ուժն ու պաշտպանական կարողությունը:

Ֆարսին Պարսից ծոցում գտնվող ռազմական կղզի է, որը պատկանում է Իսլամական Հեղափոխական պահապանների կորպուսի նավատորմին:

2016 թվականի հունվարի 12-ին ԻՀՊԿ- ի ռազմածովային ուժերը ձերբակալեցին ԱՄՆ-ի 10 ծովային հետևակայինների,  որոնք անօրինական կերպով, երկու ռազմական նավերով  մտել էին Իրանի Իսլամական Հանրապետության ջրային  տարածք: Ամերիկացի ծովային հետևակայինները, որոնք ձերբակալվել էին Փարսի կղզուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա, մեկ օր պահվեցին այս կղզում:

 

Add Comments