Թեհրանում կայացել է գեներալ Սոլեյմանիի արձանի շնորհանդեսը

Armenian Radio 1 views
Թեհրանի Միլադ աշտարակում, նահատակ գեներալ Սոլեյմանիի հարազատների, կինոյի և հեռուստատեսության մի խումբ արվեստագետների և տարբեր ազգերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է գեներալ Սոլեյմանիի արձանի շնորհանդեսը:

2020թ. հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանի դեմ ԱՄՆ-ի իրականացրած ավիահարվածի հետևանքով, նահատակվեցին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին, Ալ Հաշդ ալ Շաբի ուժերի փոխրամանատար Աբու Մեհդի ալ-Մուհանդեսը և նրանց 8 զինակիցներ:

Add Comments