Իսրայելի N12News լրատվական գործակալության հաղորդման համաձայն, շաբաթ երեկոյան, Թել Ավիվում տեղի ունեցած ցույցերի մասնակիցները մոտեցել են Նեթանյահուի նստավայրին: Վարչապետը և իր կինը ցուցարարների ներս մտնելու վախից, 30-45 րոպե թաքնվել են գաղտնի սենյակում:
Լրատվամիջոցը հաղորդել է, որ ցուցարարներըհեշտությամբ անցել են դարպասները և հասել Նեթանյահուի տան դռների մոտը, ինչը խայտառակություն է անվտանգության ծառայության համար: