ԱՄՆ Ազգային գվարդիայի ուժերը տեղակայվել են մայրաքաղաքում

Armenian Radio 1 views
Թրամփի կողմնակիցների կողմից չորեքշաբթի օրը իրականացրած անկարգություններից հետո, ԱՄՆ Ազգային գվարդիայի ուժերը տեղակայվել են Վաշինգտոնում, Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Կիրակի օրը ԱՄՆ ազգային անվտանգության նախարար Չադ Վոլֆին ուղղված նամակում, Կոլումբիայի շրջանի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը կոչ է արել նորընտիր նախագահի երդմնակալության ընթացքում խստացնել անվտանգության միջոցառումները:

Նամակում Բաուզերը նախորդ չորեքշաբթի օրվա միջադեպը որակել է որպես «աննախադեպ ահաբեկչություն» ԱՄՆ մայրաքաղաքում և մտահոգություն հայտնել երդմնակալության արարողության ժամանակ անվտանգության կապակցությամբյալ, հաշվի առնելով Կոլումբիայի տարածաշրջանում բռնությունների շարունակական սպառնալիքը: նա կոչ է արել այդ տարածքում ավելացնել անվտըանգության ուժերի թիվը: 

Add Comments