ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում երկու շաբաթով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել՝ նախագահական ընտրություններում հաղթած Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ և դրանից հետո անվտանգությունն ապահովելու համար:
Սպիտակ Տան տարածած հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել՝ նախագահական ընտրություններում հաղթած դեմոկրատ Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այդ մասին հաղորդել է Ֆարս լրատվական գործակալությունը: Արտակարգ դրությունը լինելու է հունվարի 11-ից մինչև հունվարի 24-ը:
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ արտոնել է 15 հազար զինծառայողների տեղակայումը ՝ նորընտիր նախագահ Ջո Բայդենի անվտանգությունը պաշտպանելու համար:
CNN- ի թղթակիցը հաղորդել է նաև Սպիտակ տան դիմաց զորքի տեղակայման և տարածքը ցանկապատելու մասին:
ԱՄՆ Դաշնային ոստիկանությունը տեղեկատվություն է ստացել զինված խմբի մասին, որը հունվարի 16-ին նախատեսում է ժամանել Վաշինգտոն:
Հաղորդվում է, որ հունվարի 17-ից 20-ը զինված խմբերը նախատեսում են բողոքի ցույցեր անցկացնել Կոնգրեսի դիմաց: