Հունվարի 13-ին Իրանի ռազմածովային ուժերի նավատորմը համալրվելու է «Մաքրան» նավով և «Զերեհ» հրթիռաձիգ նավով:
Իրանի ծովուժի մի շարք լողացող ստորաբաժանումներ երեքշաբթի օրը տեղակայվել են Օմանի ծովի և Հյուսիսային Հնդկական օվկիանոսի ջրերում՝ ծովային զորավարժություններ անցկացնելու համար:
«Մաքրան» նավն Իրանի ամենամեծ ռազմական նավն է, որը կառուցվել ու վերազինվել է տեղական փորձագետների ջանքերով: Այս նավը պարտականություն ունի աջակցել Իրանի նավախմբերին՝ հեռավոր ջրերում, մասնավորապես Հյուսիսային Հնդկական օվկիանոսում, Բաբ Էլ-Մանդեբ նեղուցում և Կարմիր ծովում:
Բարձր արագությամբ ու մանևրունակությամբ օժտված «Զերեհ» հրթիռաձիգով Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ծովուժի հարավային նավատորմի համալրումը ապահովում է Իրանի Իսլամական Հանրապետության իշխանության ներքո գտնվող ջրերը պաշտպանելու հնարավորությունը: