Իրանի բանակի ամենամեծ ռազմանավը միացավ նավատորմին

Armenian Radio 3 views
Պորեքշաբթի օրը, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ամենամեծ ռազմական նավը միացավ բանակի նավատորմին:

«Մակրան» ուղղաթիռակիրը կտեղակայվի Ռաս ալ-Հադդ շրջանում, Ադենի ծոցում, Կարմիր ծովում և Բաբ ալ-Մանդեբ նեղուցում՝ ծովային անվտանգություն հաստատելու համար:

«Մակրան»-ը 121,000 տոննա կշռող առաջավոր լողացող բազա է, որը նախատեսված է հեռավոր ծովային գոտում ռազմածովային ուժերի գործողությունների ապահովման համար, առաջին հերթին ՝ Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում, Բաբ Էլ Մանդեբի նեղուցում և Կարմիր ծովում: Այն կարող է կրել վեց ուղղաթիռ, արագընթաց նավակներ, ծովային հատուկ ուժերի ջոկատներ։

228 մետր երկարությամբ, 21,5 մետր բարձրությամբ և 42 մետր լայնությամբ ՝ այս նավավն Իրանի ամենամեծ ռազմական նավն է, որնկարող է լողալ 15 ծովային հանգույց  արագությամբ:

Add Comments