Իրանի բանակի 99-րդ ռազմածովային ուժերի զորավարժությունները անց են ակցվում Մակրանի ափին և Հյուսիսային Հնդկական օվկիանոսում:
Զորավարժության առաջին փուլում, որը մեկնարկեց առանց նախազգուշացման, բանակի վերգետնյա, ստորգետնյա և թռիչքային ստորաբաժանումները տեղակայվել ե ն զորավարժությունների ընդհանուր տարածքում՝ նախապես որոշված սցենարով իրականացնելու իրենց մասնագիտական գործողությունները:
Զրավարժության ընթացքում կիրականացվի ցամաքային հրթիռների արձակում, տեղական սուզանավերից տորպեդոների կրակում, ծովափին և ծովում հատուկ նշանակության ջոկատների ուսումնական վարժանքներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի և անտառային գործողություններ:
Զորավարժության խոսնակ ծովակալ Ամիր Համզեալի Քավիանին ասել է. «Այս զորավարժությունը մեկնարկել է անսպասելիորեն՝ մասնակից ստորաբաժանումներին տեղեկացնելուց շատ կարճ ժամանակ հետո»: