Հունվարի վեցին Կոնգրեսի շենք Թրամփի կողմնակիցների ներխուժելուց հետո, Սպիտակ տան և Կապիտոլիումի անվտանգությունն ապահովելու նպատռակով, ոստիկանությունը դեպի Սպիտակ տուն տանող ճանապարհներին մետաղական պատեր է տեղադրել:
Ոստիկանությունը Վաշինգտոնում գտնվող կառավարական շենքերի, հյուրանոցների և խանութների պաշտպանության միջոցառումների շրջանակներում, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների հերթական հարձակման վախից ելնելով, նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողության նախօրեին երկաթե պատեր է շարել փողոցներում:
Հաղորդման համաձայն ՝ փակվել են դեպի Սպիտակ տուն և Կոնգրեսի շենք տանող որոշ փողոցներ:
Հունվարի 6-ին, նախագահական ընտրություններում Բայդենի հաղթանակը հաստատելու նպատակով ընթացող Կոնգրեսի ու Սենատի համատեղ նիստի ժամանակ, Թրամփի մի խումբ կողմնակիցներ ներխուժեցին Կապիտոլիումի շենք:
Հարձակման արդյունքում սպանվեց վեց մարդ, վիրավորվեց Վաշինգտոնի ոստիկանության 10 աշխատակից: