Գեներալ Հաջիզադե. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում ձևավորվել է նոր ուժ

Armenian Radio 3 views
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի հրամանատարն ասել է. «Հրթիռային նոր հնարավորություններն ու անօդաչու թռչող սարքերի գործողություններն ու արհեստական ​​բանականության տեխնոլոգիայի օգտագործումը համատեղելով, Պահապանների կորպուսում ձևավորվել է ն որ ուժ»:

«Մեծ Մարգարե15» զորավարժության շրջանակում, բրիգադային գեներալ Ամիրալի Հաջիզադեն նշել է, որ զորավարժությոան այս փուլում  նախ  անօդաչու համակարգերի միջոցով հարձակում է իրականացվել  ենթադրյալ թշնամու պաշտպանական կառուցվածքի վրա, իսկ պահեր անց արձակված հրթիռները ոչնչացրել են հակառակորդի տարածքում գտնվող թիրախները:

Նշելով, որ «Մեծ Մարգարե15» զորավարժության ընթացքում կիրառված ռազմավարությունն անցած տարիների զորավարժությունների ու փորձերի արդյունքն է, գեներալ Հաջիզադեն հավաստիացրել է, որ նոր սերնդի հրթիռների և ԱԹՍ-երի կիրառումը նոր հնարավորությունն է ստեղծել:

Add Comments