ԱՄՆ-ում ռասայական խտրականության և սևամորթների նկատմամբ բռնության ֆոնին, ոստիկանը սպանել է Տեխասի սևամորթ քաղաքացու:
Պատրիկ Ուորենի տան հսկիչ համակարգից վերցված կադրերում երեւում է, թե ինչպես է ոստիկանը նրան դուրս հանում դռնից, որից հետո լսվում է կրակոցի ձայն:
Հոգեկան հիվանդությամբ տառապող սևամորթ Պատրիկ Ուորենի ընտանիքը, որը օգնություն էր խնդրել ոստիկանից, վերջինիս խնդրել է չկրակել Ուորենի ուղղությամբ, սակայն ոստիկանը սպանել է տղամարդուն:
52-ամյա սևամորթ տղամարդը, ծանր վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:
Ուորենի փաստաբան Լի Մերիտի խոսքով ՝ ոստիկանությունը հոգեկան հիվանդների խնդիրներով զբաղվող սպա ուղարկելու փոխարեն ուղարկել է մի աշխատակցի, որն այդ ոլորտում փորձ չի ունեցել և դիմել է զենքի գործադրման:
Ըստ պաշտոնական վիճակագրության, վերջին մի քանի տարիների ընթացքում, ոստիկանների կողմից քաղաքացիների սպանությունների թիվն աճել է: