ԱՄՆ բոլոր նահանգների կենտրոններում զինված բողոքի ցույցերի հավանականության կապակցությամբ ՀԴԲ-ի զգուշացումից հետո, ազգային գվարդիան և անվտանգության ուժերը բերվել են պատրաստ վիճակի:
ԿՀՎ-ն անվտանգության կազմակերպություններին ու ոստիկանությանը զգուշացրել է հունվարի 20-ից մինչև Բայդենի երդմնակալությունը բոլոր նահանգների տեղական Կոնգրեսների շենքերի մոտ Թրամփի աջակիցների հավանական զինված ցույցերի կապակցությամբ:
Հաղորդման համաձայն, Վաշինգտոնում ռազմական դրություն է հայտարարված և արգելված է երթևեկությունը:
ԱՄՆ-ի ազգային գվարդիան հայտարարել է, որ 7060 բանակայիններ և 134 ռազմական ինքնաթիռներ, հունվարի 12-ից սկսած տեղակայվել են Վաշինգտոնում՝ Բայդենի երդմնակալության արարողության անվտանգությունն ապահովելու համար:
Այդ թվով զորայինները, որ երեք անգամ գերազանցում են Իրաքում, Սիրիայում և Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական ուժերին, տեղակայվել են Վաշինգտոնում, հունվարի 6-ին Կոնգրեսի շենք Թրամփի կողմնակիցների ներխուժումից հետո:
CNN- ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի ոստիկանությունը շաբաթ օրը հայտարարել է զինված անձի ձերբակալության մասին, որի մոտ հայտնաբերվել է 500 փամփուշտ: