Իրանի բանակի զորավարժության ընթացքում կայացել է գրոհային մեքենայացված սարքավորումներով օդադեսանտային համատեղ գործողություն

Armenian Radio 3 views
Իրանի իսլամական հանրապետության բանակի ռազմացամաքային ուժերի «Հզորություն 99» զորավարժության առաջին փուլում, առաջին անգամ Մակրանի ափերին տարբեր զենքերով ու մեքենայացված սարքավորումներով, իրականացել է օդադեսանտային բրիգադի համատեղ գրոհային գործողություն:

Զորավարժությունների առաջին փուլում բանակի ռազմացամաքային ուժերի 55-րդ օդադեսանտային  բրիգադը կատարել է պարաշյուտային գործողություններ, կիրառելով  BMP2 մարտական մեքենաներ: Զորավարժությունների ընթացքում առաջին անգամ գործողություններն  իրականացան   համակցված կերպով, Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի 55-րդ օդադեսանտային  բրիգադն իրականացրել է հարձակողական գործողություններ:

Զորավարժության այս փուլում, օդադեսանտային զորքերի կողմից արդիականացված մարդատար մեքենաների օգտագործումը, զանազան զինատեսակներով հարձակողական գործողությունների իրականացումը, առափնյա տարածքների գրավումը, սեղմ ժամկետում զրահատեխնիկայի և կիսածանր զենքերի բեռնումը և իրական տեսարաններին համապատասխան գործողությունների իրականացումն Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքուժի արագ արձագանքման և  օդադեսանտային բրիգադի ուժեղ կողմերն են համարվում: 

Զորավարժություններ մեկնարկել են երեքշաբթի օր՝ Մակրանի ափերին,  օդադեսանտային բրիգադների, հատուկ նշանակության ջոկատների, արագ արձագանքման  ուժերի մասնակցությամբ և  Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի աջակցությամբ:

Add Comments