Իրանի բանակի հատուկ ջոկատայինների 65-րդ բրիգադը «Հզորություն 99» զորավարժության ընթացքում Մակրայի ափամերձ շրջաններում հաջողությամբ իրագործել է համատեղ գործողությունը:
Երեքշաբթի օրը, Իրանի բանակի հատուկ ջոկատայինները «Հզորություն 99» զորավարժության ընթացքում գործադրելով օդային շարժական գործողություն, համատեղ ու միաժամանակ հաջողությամբ կատարել են ներթափանցման ու հարձակման գործողությունը:
Զորավարժության այս փուլում, Իրանի բանակի հատուկ ջոկատայինների 65-րդ բրիգադի ջրասուզակները բաժանվել են երկու խմբի: Առաջին խումբը, «Շինուկ» ուղղաթիռներով իջել է ջրի մակերեսին, այնուհետև սուզվել ջրի տակ ու ոչնչացրել ծովային թիրախները: Երկրորդ խումբը, ոչնչացնելով ծովային բազաները իրականացրել է նախատեսված գործողությունը:
Հենվելով անհատական բազմակողմանի ընդունակությունների վրա այդ թվում վայրէջքի, մարտավարական ներթափանցման վրա, այս ջրասուզակները ցամաքից, օդից ու ծովից գործնականում ցուցադրել են իրենց հմտությունները՝ «Հզորություն 99» զորավարժության ընթացքում և հաջողությամբ գործադրել ներթափանցման ու հարձակման մարտավարությունը: