Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի «Հզորություն-99» զորավարժությունը հաջողությամբ ավարտվել է:
Զորավարժությունը, որը մեկնարկել էր երեքշաբթի օրը՝ Մակրանի ափերին, բանակի ռազմացամաքային ուժերի տարբեր ստորաբաժանումների շարժական հարձակողական և արագ արձագանքման պատրաստվածությունը ստուգելու նպատակով, ավարտվեց չորեքշաբթի օրը, նախանշված բոլոր նպատակների իրականացմամբ և տեղական մարտավարությունների կիրառմամբ:
Զորավարժության ժամանակ, որն անց էր կացվում ռազմաօդային ուժերի աջակցությամբ, կիրառվել են տեղական նոր մարտավարություններ՝ արագ արձագանքման ստորաբաժանումների ներթափանցման հնարավորությունները և գրոհային ուժը բարձրացնելու նպատակով:
Զորավարժության ընթացքում իրականացվել են շարժական օդային, վերգետնյա և ստորգետնյա տարածքներ ներթափանցման, թշնամու շարժական և ֆիքսված թիրախների ուղղությամբ տեղաշարժերի, սպառնալիքներին արագ և վճռական հակահարվածի գործողություններ և գրանցվել է գործողությունների արագության ռեկորդ: