Եմենի միլիոնավոր քաղաքացիներ ցույց են անցկացրել՝ հաջակցություն Անսարալլահի

Armenian Radio 2 views
Եմենի Սանաա, Իմրան, Սաադա, Ալ-Հուդայդա, Ալ-Դալա, Թաիզ, Դամար, Ռիմե և այլ նահանգներում, երկուշաբթի օրը տեղի են ունեցել ցույցեր՝ հաջակցություն Անսարալլահ շարժման:

Եմենի ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, ցույցի մասնակից միլիոնավոր եմենցիներ, կրելով պաստառներ, դատապարտել են  Անսարալլահ շարժման և դրա մի խումբ ղեկավարների անուներն ահաբեկչական խմբերի ցանկում ներառելու ԱՄՆ-ի որոշումը:

Ցուցարարները հայտարարել են, որ ԱՄՆ-ն ահաբեկչության աղբյուրն է  և պատերազմների ու շրջափակումների հիմնական պատճառը: Նրանք կոչ են արել բոյկոտել ամերիկյան ու իսրայելական ապրանքները:

Ցույցերի ավարտին ընդունված բանաձևում, Եմենի քաղաքացիներն ընդգծել են, որ իսկական ահաբեկչությունն այն ահաբեկչությունն է, որ ԱՄՆ-ն իրականացնում է Եմենի դեմ, Սաուդյան Արաբիային ցուցաբերելով քաղաքական, ռազմական և լոգեստիկ աջակցություն, ինչի հետևանքով Եմենի ժողովուրդը հայտնվել է շրջափակման մեջ:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակզամի վերջին օրերին, Գանձապետական դեպարտամենտը հայտարարեց, որ պատժամիջոցների ցանկում ներառվել են Անսարալլահ շարժման և դրա մի խումբ ղեկավարների անունները:

Add Comments