Հնդկական օվկիանոսում ընթացող զորավարժությունների շրջանակներում, իրականացվել է գիշերային հրաձգություն՝ օդային թիրախների ուղղությամբ

Armenian Radio 3 views
Հնդկական օվկիանոսում ընթացող զորավարժությունների շրջանակներում, իրականացվել է գիշերային հրաձգություն՝ օդային թիրախների ուղղությամբ:

Իրան-Ռուսաստան «Ծովային անվտանգության գոտի» զորավարժության խոսնակ, ծովակալ Ղոլամռեզա Թահանին հայտարարել է. «Զորավարժության շրջանակներում, անցած գիշեր  իրականացված ամենակարևոր գործողություններից մեկը՝ գիշերով թիրախների ուղղությամբ հրաձգությունն, իրականացվել է հաջողությամբ»:

Նա հավելել է. «Օդային թիրախների ուղղությամբ գիշերային հրաձգության համար ապահանջվում է ճիշտ համակարգում և հստակ հրահանգներ, հաշվի առնելով ԱԹՍ-ների և մեծ թվով փոքր թռչունների ներկայությունը: Գործողությունն իրականացվել է ընդհանուր մարտավարական լեզվի կիրառմամբ՝ ԻՀՊԿ ծովուժի, Իրանի բանակի նավատորմի և Ռուսաստանի ծովուժի համատեղ ջանքերով»

Add Comments