Ավարտվել է Հյուսիսային Հնդկական օվկանոսի ծովային անվտանգության համատեղ զորավարժությունը

Armenian Radio 2 views
Հյուսիսային Հնդկական օվկանոսի ծովային անվտանգության համատեղ զորավարժությունն ավարտվեց՝ Իրանի «Ջամարան» ռազմանավի դիմաց զորավարժության մասնակից ռազմանավերի ստորաբաժանումների շքերթով:

Այդ մասին հայտարարել է զորավարժությունների խոսնակ՝  ծովակալ Ղոլամռեզա Թահանին:

Նա նշել է, որ , Հյուսիսային Հնդկական օվկանոսի ծովային անվտանգության համատեղ զորավարժությունը մեկնարկել էր երեքշաբթի օրը: 

Թահանիի խոսքերով. «Զորավարժության երկու օրերի ընթացքում,  հաջողությամբ իրականացվել են  գիշերով և ցերեկով թիրախների ուղղությամբ հրաձգության, ուղղաթիռների և ԱԹՍ-ների մասնակցությամբ գործողություններ,  մակերեսային ներթափանցման, փրկարարական գործողություններ, փոխանցման հմտություններ և վնասված նավի հրդեհաշիջիջում,  նավը քարշակով նավահանգիստ տեղափոխելու գործողություն և ծովային շքերթ»:

 

Add Comments