Շաբաթ օրը տեղի է ունեցել Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանման երկու նախագծերի շնորհանդեսը:
Արարողությունը տեղի է ուն եցել բանակի ՀՕՊ ոստորաբաժանման հրամանատար գեներալ Սաբահիֆարդի և Իրանի Իսլամական Հանրապետության գիտության և տեխնոլոգիայի հարցերով փոխնախագահ Սորենա Սաթարիի մանսակցությամբ:
Ներկայացված նախագծերը վերաբերում են ռադարային ու փրկարարական ոլորտներին:
Առաջին նախագիծը «Բահման» զարգացած ռադարային համակարգն է, որն ունի փոքր թռչուններին հայտնաբերելու կարողություն, իսկ երկրորդը փրկարար համակարգի համար վիրահատական սենյակի կառուցումն է:
Իրանի բանակի ՀՕՊ ուժերի հրամանատար, գեներալ Սաբահիֆարդը հայտարարել է. «Բահման» զարգացած ռադարային համակարգը կարող է հայտնաբերել մանր թռչուններին, առանց որևէ ազդանշան արձակելու: Այն հնարավոր է տեղադրել բոլոր, նույնսիկ քաղաքային միջավայրերում»: