Զարիֆ. ԱՄՆ-ը և Եվրոպայի երկակի վերաբերմունք են դրսևորում Իրանի միջուկային հարցի վերաբերյալ

Armenian Radio 2 views
Իրանի արտգործնախարարն ասել է.«ԱՄՆ-ը և Եվրոպայի երկակի վերաբերմունք են դրսևորում Իրանի միջուկային հարցի վերաբերյալ»:

Press TV լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշել է, որ Եվրոպան մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ, ինչը երկակի վերաբերմունքի դրսևորում է:

«ԱՄՆ-ը իր օրենքները չհարգողին պատժում էր, սակայն ինքը չեր հարգում իր հանձնառությունները: Վաշինգտոնի քաղաքականությունները չեն փոխվել և այդ երկրի նախագահ Ջո Բայդենը միայն սին հայտարարություններ է  արել»,- նշել է Իրանի արտգործնախարարը: Նա հավելել է, որ տնտեսական պատժամիջոցներ կիրառելը ԱՄՆ-ի համար սովորույթ է դարձել, սակայն Իրանը չխաբվեց այդ քաղաքականությանը:

«ԱՄՆ-ը չի կարող նախքան պատժամիջոցների չեղարկելը վերադառնալ միջուկային համաձայնության, քանի որ  ինքն է օրենքի խախտողը եղել»,-ասել է Զարիֆը:

Նա հավելել է.«Իսրայելը տարածաշրջանում միջուկային ռումբի արտադրության միակ կենտրոնը համարվող Դիմոնայի ատոմակայանն է ընդլայնում, սակայն ոչ մի մտահոգություն չենք նկատում Եվրոպայի կողմից»:

Add Comments