Մեկնարկել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի և Սալեհիի հանդիպումը

Armenian Radio 3 views
Թեհրանում մեկնարկել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհիի հանդիպումը:

Մեհր լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, Ալի Աքբար Սալեհին և Ռաֆայել Գրոսին քննարկելու են «Իրանի ժողովրդի շահերը պաշտպանելու և պատժամիջոցները չեղարկելու ռազմավարական քայլ» օրենքի և ՄԱԳԱՏԷ-ի լրացուցիչ արձանագրության քայլերի իրագործման կապակցությամբ  համադրումները»:

Իրանցի պաշտոնյաների հետ հանդիպելու և ՀԳՀԾ-ի շրջանակում հանձնառությունների նվազեցման մասին բանակցելու նպատակով, շաբաթ երեկոյան, Թեհրան է ժամանել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը:

ԻԻՀ հայտարարել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն խախտել է ՀԳՀԾ-ն, որին ի պատասխան Թեհրանը նվազեցրել է իր հանձնառությունների կատարումը, պատժամիջոցների չեղարկումից հետո, Իրանը կկատարի համապատասխան քայլեր:

Add Comments