Տեխասում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով ուժեղ պայթյուն է որոտացել

Armenian Radio 2 views
Երեքշաբթի առաջին ժամերին, ԱՄՆ Տեխաս նահանգի կենտրոնում բենզին տեղափոխող գնացքի և բեռնատարի բախման հետևանքով, ուժեղ պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է բռնկվել:

Մի քանի ժամ տևած հրդեհի պատճառով, Տեխասի իշխանությունները տարհանել են մերձակայքի բնակիչներին:

Մայլամ շրջանի ոստիկանության փոխանցմամբ՝ բախվել են բենզին տեղափոխող բեռնատար գնացքը և այլ քիմիական նյութեր տեղափոխող կցորդիչով բեռնատարը:

Հրդեհը շարունակվել է մինչև երեքշաբթի երեկո, և Դալասից ու Հյուսթոնից հրշեջ խմբեր են գործուղվել դեպքի վայր՝ այն մարելու համար: 

Add Comments