Եմենի տարբեր քաղաքներում տեղի ունեցած ցույցերի մասնակիցները վանկարկել են կարգախոսներ, դատապարտելով իրենց երկրի վրա սաուդյան-ամերիկյան կոալիցիայի շարունակական ագրեսիան և հարձակումները:
Սաադայում և մի շարք այլ քաղաքներում ուրբաթ օրն անցկացված «Ամերիկյան ագրեսոր կոալիցիայի շրջափակումը սպանում է Եմենի ժողովրդին» կոչով ցույցերի մասնակիցները դատապարտել են իրենց երկրի դեմ ուղղված ռազմական ագրեսիան:
Ցուցարարները կարգախոսներ են վանկարկել, պահանջելով շարունակել Մարեբի ազատագրման գործողությունը:
Ալ-Դալա նահանգի Դամաթ քաղաքի բնակիչները նույնպես բողոքել են Եմենի պաշարման ու իրենց հայրենակիցների սպանության դեմ:
Մարբում բախումները սկսվել են մի քանի օր առաջ, երբ Եմենի բանակը և Անսարալլահի ժողովրդական կոմիտեները վերահսկողության տակ առան Մարեբի տարածքում գտնվող Սաուդյան կոալիցիայի «Քուֆլ» ռազմաբազան:
Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների կողմից Եմենում մղվող պատերազմի մեկնարկից մինչ այժմ սպանվել և վիրավորվել են տասնյակ հազարավոր և տեղահանվել միլիոնավոր եմենցիներ: