Իրանին է փոխանցվել կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութի առաջին բեռնվածքը

Armenian Radio 4 views
Իրան է հասել կորոնավիրուսի դեմ չինական Sinopharm պատվաստանյութի առաջին բեռնվածքը:

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանին փոխանցված կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութի առաջին բեռնվածքը ներառում է 250 դոզա:

Ռուսական  Sputnik V  պատվաստանյութը գնելուց հետո, Իրանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը:

Պատվաստանյութի ներկրմանը զուգահեռ, Իրանում ջանքեր են տարվում «Քովո Իրան Բարաքաթ» պատվաստանյութի արտադրմությն ուղղությամբ, որի կլինիկական փորձարկման առաջին փուլն ավարտվել է:

Add Comments