Երևանում բողոքարարները մուտք են գործել կառավարության երրորդ մասնաշենքը:
Ցուցարարները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
ՀՀ կառավարության հակառակորդները Ազգային փրկության ճակատ շարժման գլխավորությամբ, երեկ Երևանում ակցիա են կազմակերպել և պահանջել վարչապետ Փաշինյանի հեռացումը:
Ընդդիմության խմբերը վարչապետին կոչ են անում հեռանալ իշխանությունից, մեղադրելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում 5 հազար զոհերի և 5 հազար վիրավորների պատճառ դառնալու մեջ:
Անցած շաբաթ, երբ գլխավոր շտաբը մի հայտարարությամբ պահանջեց Փաշինյանի հրաժարականը, վարչապետը հայտարարեց, որ դա հեղաշրջման փորձ է:
Բողոքողները ասում են, որ վերջին վեց շաբաթների ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև արյունալի ճգնաժամը լուծելու ուղղությամբ ՀՀ կառավարության գործողությունները «աղետ» են դարձել: Գլխավոր շտաբի տարածած հգայտարարությունից հետո, հինգշաբթի օրը Փաշինյանը աշխատանքից հեռացրեց գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին:
Բայց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթ օրը հրաժարվեց պաշտոնապես ընդունել Գասպարյանի պաշտոնանկությունը ՝ այն որակելով անօրինական և ասելով, որ զինվորականները պետք է հեռու մնան քաղաքականությունից: