Եմենի բանակը խոցել է սաուդյան կոալիցիայի լրտեսական ԱԹՍ

Armenian Radio 3 views
Եմենի զինված ուժերը հայտարարել են, որ խոցել են սաուդյան կոալիցիային պատկանող հետախուզական ԱԹՍ:

Եմենի ԶԼՄ-ները հայտնել են, որ սաուդյան  կոալիցիան երկուշաբթի օրը թիրախավորել է Ալ-Հուդայդա նահանգի խաղաղ բնակիչների տները:

Ըստ այդ հաղորդումների,  կոալիցիայի լրտեսական ԱԹՍ-ն խոցվել է  Հայս շրջանում:

Հատկանշական է, որ այս հարձակումից մեկ օր առաջ, սաուդյան կոալիցիան հայտարարեց, որ Եմենի բանակը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել  Ռիադի և Սաուդյան Արաբիայի հարավային շրջանների դեմ:

Եմենի բանակը բազմիցս նախազգուշացրել է սաուդյան կոալիցիային՝ հարձակումները  և Եմենի պաշարումը շարունակելու կապակցությամբ, նշելով, որ հրթիռներով ու ԱԹՍ-ներով է  պատասխանելու  Ռիադի գործողություններին:

Add Comments