Իրանի Ֆարս նահանգի կենտրոնական Շիրազ քաղաքը, պատմական զբոսաշրջության և գրական ոլորտներում բազմաթիվ պոտենցիալներ ունենալուց բացի, հայտնի է նաև ձեռագործ աշխատանքների բազմազանությամբ:
Շիրազում կան ձեռարվեստի տարբեր կենտրոններ, որտեղ շիրազցի արվեստագետներն ի ցույց են դնում իրենց հմտություններն ու ձեռքի աշխատանքները:
Շիրազում գործում են փորագրության, նկարչության, մանրանկարչության և յոթ գույնի սալիկների արհեստանոցներ, որոնցում նկարիչներն ու վարպետները, բացի ձեռագործ աշխատանքներ արտադրելուց, ուսուցանում և պահպանում են իրանական ինքնատիպ արվեստը:
Շիրազն Իրանի ամենակարևոր տուրիստական ուղղություններից մեկն է և ունենալով պատմական և գրական զբոսաշրջային զանազան գրավչություններ հետաքրքրում է տեղական և օտարերկրյա զբոսաշրջիկներին: